ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Բանկերը՝ հիմա, ինչպես Տելեկոմները՝ 10 տարի առաջ

Բանկերը՝ հիմա, ինչպես Տելեկոմները՝ 10 տարի առաջ
14.06.2023 | 16:08

Տելեկոմները սկզբում չէին հավատում, որ մեսենջերները իրենց գործառույթների մեծ մասը վերցնելու են։ Հետո սկսեցին հավատալ, բայց, փոխանակ ինտեգրվեն նոր տեխնոլոգիական իրականության մեջ, սկսեցին պայքարել դրանց դեմ։ Արդյունքում անիմաստ ծախսեցին հսկայական ռեսուրսներ և ժամանակ։

Հիմա կրիպտոարժույթները արդեն մեծ տեմպով բանկերից խլում են նրանց գործառույթները։ Օրինակ, USDT-ով փոխանցումները կատարվում են ակնթարթային, անվտանգ, հեշտ, առանց անձնագրի, առանց բանկ այցելելու ու ամենակարևորը՝ փոքր, իսկ միջին գումարներից սկսած զրոյական միջնորդավճարով։

Բանկային դասական փոխանցումները առաջին զոհն են լինելու, բայց սա վերջը չի լինելու։ Հաջորդիվ բանկերից վերցնելու են քարտային ծառայությունները, իսկ հետո՝ նաև վարկավորման մենաշնորհը։ Հատկապես, որ տոկոսադրույքների ձևավորման և վարկային պատմության մեթոդաբանությունը արդեն հնացած են։ Շուտով կստեղծվեն լրիվ պերսոնալիզացված ռեյտինգավորման նոր տեխնոլոգիաներ։

Եվ սա տրամաբանական է՝ ով կառավարում է հոսքերը, նա էլ կառավարելու է ծառայությունները։

Փոխանակ բանկերը հենց իրենք հեծնեն թրենդին, կրիպտոտեխնոլոգիաները արագ ներդնեն ու ինտեգրեն, կատարում են Տելեկոմների նույն սխալը՝ ռեսուրսները ծախսում են լոբիստական գործունեության վրա՝ փորձելով կառավարությունների միջոցով սահմանափակել կրիպտոարժույթների շրջանառությունը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10964

Մեկնաբանություններ